Ռոդրին ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև
Ռոդրին ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև
07/08/2026 - 00:17

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կողմնորոշվել է ապագայի հարցում և ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Իսպանացի ֆուտբոլիստը հոգնել էր Մադրիդի «Ռեալից» առաջարկի սպասելուց, իսկ «Բլաուգրանան» վստահեցրել է, որ պատրաստ է նրա տեղափոխության հարցում բանակցել անգլիական գրանդի հետ։

Կատալոնական գրանդն ու 30-ամյա ֆուտբոլիստը նաև անձնական պայմանագիր են համաձայնեցրել։

Լրագրող Ֆաբրիս Հոքինսը գրում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 60-70 միլիոն եվրո վճարել «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրի տեղափոխության համար, ինչը լիովին բավարարում է «Սիթիի» ֆինանսական պահանջը։

Ռոդրին «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին արդեն հայտնել է ինչպես «Քաղաքաբնակների», այնպես էլ «Ռեալի» ներկայացուցիչներին։

Իսպանացին վստահ է, որ «Բարսելոնայում» կարող է շատ արագ ինտեգրվել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խաղաոճին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոնանոն հաստատում է, որ «Բարսելոնայից» Ռոդրիի հետ բանակցել է ակումբի մարզական տնօրեն Դեկուն, իսկ Ֆլիկը նրա տեղափոխությանը միայն կողմ է։

«Կապտանռնագույնները» տրանսֆերի հարցում պատրաստվում են բանակցություններ վարել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ։ Նա «Արքայական ակումբ» տեղափոխվելու հստակ ցանկություն էր հայտնել։

Կիսապաշտպանը մերժել է «Սիթիի»` պայմանագրի երկարաձգման առաջարկը և ուզում է հեռանալ ակումբից։

Իսպանացին մանկունիական գրանդում է 2019թ. հուլիսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026