Ռեալի շարքերը շուտով ևս մեկ Վինիսիուս կհամալրի

Ռեալի շարքերը շուտով ևս մեկ Վինիսիուս կհամալրի

31/03/2022 - 20:15

«Շախտյոր Դոնեցկի» աջ պաշտպան Վինիսիուս Թոբիասը, ամենայն հավանականությամբ, կարկերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն ու «հանքափորները» բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։

Սպասվում է, որ «Ռեալը» երկու տարով կվարձակալի 18-ամյա ֆուտբոլիստին, իսկ պայմանագիրը կներառի նաև գնման իրավունք։

Եթե «Ռեալը» որոշի գնել բրազիլացի պաշտպանի ամբողջական տրանսֆերային իրավունքները, ապա նրա հետ կկքնի 5 տարվա պայմանագիր։

Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստն սկզբնական շրջանում հանդես է գալու «սերուցքայինները» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» կազմում։

Հաղորդվում է, որ «արքայական» ակումբը Վինիսիուս Թոբիասի հետ պայմանագիր կկնքի` շնորհիվ ՖԻՖԱ-ի այն որոշման, ըստ որի, կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ` ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներին, չնայած տրանսֆերային պատուհանի փակ լինելուն, թույլատրվում է փոխել ակումբային գրանցումը։

Հավելենք, որ Վինիսիուս Թոբիասը 2022 թ. հունվարին է 6 մլն եվրոյի դիմաց համալրել «Շախտյորի» շարքերը, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել ուկրաինական ակումբի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023