Ռեալը ցանկանում է պահել Մոդրիչին․ Ռամոսի հարցը դեռ օդում է

Ռեալը ցանկանում է պահել Մոդրիչին․ Ռամոսի հարցը դեռ օդում է

27/12/2020 - 13:00

«Ռեալի» ֆուտբոլիստներ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի, և պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրերը ամումբի հետ ավարտվում են 2021 թվականի ամռանը։

Իսպանական գրանդը երկու ֆուտբոլիստներին էլ ցանկանում է տեսնել իր ակումբում, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ։

Սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «արքայական» ակումբը խորվաթ ֆուտբոլիստի հետ հասել է բանավոր համաձայնության, սակայն կողմերը պայմանագիր դեռ չեն ստորագրել։

Ռամոսի հետ ավելի բարդ է, քանի որ խոսակցություններ կան, որ իսպանացի ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Բանն այն է, որ վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ ՊՍԺ-ն 34-ամյա ֆուտբոլիստին շահավետ առաջարկ է կատարել, և Ռամոսն այժմ դրա շուրջ է մտածում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023