Ռեալը պաշտոն կառաջարկի Պաոլո Մալդինիին

Ռեալը պաշտոն կառաջարկի Պաոլո Մալդինիին

18/05/2020 - 23:54

«Միլանի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին, հնարավոր է, լքի զբաղեցրած պաշտոնը։ Defensa Central-ի փոխանցմամբ՝ Մալդինիի հեռանալու մասին լուրերն ակտիվացել են այն բանից հետո, երբ ակումբից հեռացավ տնօրենների խորհրդի անդամ Զվոնիմիր Բոբանը։

Եթե Մալդինին լքի «ռոսոներիների» ճամբարը, ապա «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կփորձի իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստին պաշտոն առաջարկել «արքայական» ակումբում։ Սպասվում է, որ Մալդինիին կառաջարկվի «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը։

Ավելի վաղ, Մալդինին հայտարարել է, որ եթե չպաշտպաներ «Միլանի» գույները, ապա կցանկանար հանդես գալ «Ռեալի» կազմում, քանի որ, ըստ Մալդինիի, «Ռեալն» իր գաղափարներով առավել քան նման է «Միլանին»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023