Պաշտոնական. «Նոան» նոր դարպասապահ ունի 🎥
«Նոան» շվեյցարական «Սիոնից» վարձակալել է դարպասապահ Թիմոթի Ֆայուլուին, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Կողմերը վարձակալական պայմանագիրը ստորագրել են մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
26-ամյա դարպասապահը «Սիոնի» համակարգում է 2018 թ. փետրվարից, 104 խաղից 28-ում դարպասն անառիկ է պահել։
Ֆայուլուն հրավիրվում է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանարապետության ազգային հավաքական, նասնակցել է 1 հանդիպման։
Ֆայուլուի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1,4 միլիոն եվրո։ Նա դարձավ Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը` գերազանցելով «Նոայի» կիսապաշտպան Տակուտո Օշիմային (1,2 միլիոն եվրո)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Թիմոթի Ֆայուլու, Նոա, Սիոն, տրանսֆերներ