Պաշտոնական. Էրիկ Վարդանյանը տեղափոխվեց Սոչի

Պաշտոնական. Էրիկ Վարդանյանը տեղափոխվեց Սոչի

06/11/2019 - 01:17

Ինչպես տեղեկացնում է «Սոչի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական twitter-ը` «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիում»։

«Էրիկ Վարդանյանը «Սոչիի» նոր ֆուտբոլիստն է: Էրիկը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» կազմում ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, սակայն նրա թիմը զբաղեցրել է միայն 2-րդ տեղում: 21-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից»,- նշված է «Սոչիի» հայտարարության մեջ:

Ըստ որոշ աղբյուրների` Էրիկը «Սոչիի» հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։

«Սոչին» ՌՊԼ-ի ընթացիկ առաջնություն 13 միավորով զբաղեցնում է վերջին` 16-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ ռուսական ակումբի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ թիմի դարպասահների մարզիչը Ռոման Բերեզովսկին է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023