Պաշտոնական․ Կոկորինը տեղափոխվեց Սպարտակ

Պաշտոնական․ Կոկորինը տեղափոխվեց Սպարտակ

02/08/2020 - 13:29

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայամանգիրը կնքվել է 3+1 տարբերակով, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

29-ամյա հարձակվողը նախկինում հանդես է եկել «Դինամո Մոսկվայի», «Անժիի», «Զենիթի» կազմում, իսկ ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածը վարձավճարով անցկացրել է «Սոչիում»։ ՌՊԼ-ի շրջանակում ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Կոկորինը, նրա եղբայրը՝ Կիրիլը, ինչպես նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուքի էին բռնվել ռուս քաղաքական գործիչներից մեկի հետ, ինչի հետևանքով նրանք բանտարկվել էին։ Կողմերը ազատ են արձակվել 2019 թվականի հոկտեմբերին՝ ստանալով պայմանական ազատություն։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023