Չեմպիոնների լիգա. Եվս 4 ակումբներ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր

Չեմպիոնների լիգա. Եվս 4 ակումբներ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր

13/10/2022 - 10:50

Հոկտեմբերի 12-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները։

A խմբում «Նապոլին» գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց «Այաքսին», իսկ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս որևէ շանս չտվեց «Ռեյնջերսին»` ջախջախելով 7:1 հաշվով։

Այս հաղթանակների շնորհիվ նեապոլիտանական ու մերսիսայդյան ակումբներն, անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

«Բրյուգեն» շարունակում է իր հեքիաթը։ Կարլ Հուֆկենսի թիմը B խմբի 4-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ և հերոսական դիմադրություն ցույց տվեց։ Այդ խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց, իսկ հյուրերի դարպասապահ Սիմոն Մինյոլեն կատարեց 9 սեյվ։

«Բրյուգեն» վաստակեց 10 միավոր և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

«Բավարիան» էլ C խմբում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Վիկտորա Պլզենին» և 2023 թ. գարնանը նույնպես կշարունակի պայքարն «ականջավոր» գավաթի համար։

Հիշեցնենք, որ 4-րդ տուրի խաղային առաջին օրվա արդյունքներով փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր էին նվաճել նաև «Ռեալ Մադրիդն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023