Նապոլին կանգ չի առնում` գոլառատ խաղում կրկին հաղթելով  Այաքսին 🎥

Նապոլին կանգ չի առնում` գոլառատ խաղում կրկին հաղթելով Այաքսին 🎥

12/10/2022 - 22:44

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Այաքսի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Լուչիանո Սպալետիի թիմը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց ու 4:2 հաշվով հաղթեց մրցակցին։

Նեապոլիտանական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իրվինգ Լոսանոն, Ջակոմո Ռասպադորին, Խվիչա Կվարացխելիան ու Վիկտոր Օսիմենը։

Ամստերդամից ժամանած հյուրերի գոլերն էլ խփեցին Դևի Կլասենն ու Սթիվեն Բերգվեյնը։

Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Ռեյնջերս» – «Լիվերպուլ»

A խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Նապոլի» – 12 միավոր (անցկացրած 4 հանդիպում)
  2. «Լիվերպուլ» – 6 միավոր
  3. «Այաքս» – 3 միավոր (անցկացրած 4 հանդիպում)
  4. «Ռեյնջերս» – 0 միավոր

Հավելենք, որ «Նապոլին», անկախ վերջին երկու տուրերի արդյունքից, նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023