Գերմանական որակը․ Չելսի 2։0 Ռեալ

Գերմանական որակը․ Չելսի 2։0 Ռեալ

07/05/2021 - 23:14

Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափկիչի «Չելսի» «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը ավարտվեց լոնդոնյան ակումբի հաղթանակով (2-0):  Ընդհանուր առմամբ, եթե փորձենք մեկ բառով ասել, թե ով էր այս 180 րոպեանոց դիմակայության ամենավտնագավոր անձը, ապա դա Թոմաս Տուխելն է։ Գերմանացի մասնագետի պերֆորմանսը երկու խաղերում էլ տպավորում է։

Հանդիպումից առաջ, երբ դեռ հայնտի չէին թիմերի հիմնական կազմերը պարզ էր մի բան․ «Ռեալը» պետք է գոլ հեղինակի, սա ամենաքիչը, եթե ուզում է դուրս գալ եզրափակիչ, քանի որ 0։0 հաշիվը ձեռնտու էր «Չելսիին»։ Եվ հաշվի առնելով առաջին հանդիպման ընթացքը և այն հանգմանքը, որ առաջին հերթին մադրիդցիներին է պետք բեկում մտցնել դիմակայությունում՝ հենց Զինեդին Զիդանից էինք սպասում ոչ ստանդարտ որոշում և ֆրանսիացի մասնագետը արդարացրեց սպասումները։ Սպասումները արադարացնել նկատի ունենք, որ մի քանի հետաքրքիր գաղափարներ եղան խաղի ընթացքում, բայց, խնդրում եմ, «հետաքրքիր» բառը չշփոթել «արդյունավետ» բառի հետ։

Զիդանի գաղափարը չաշխատեց

«Ռեալը» խաղադաշտ դուրս եկավ 3-4-3 տակտիկական դասավորությամբ, որը բավական հիբրիդ էր և այն պրեսինգի դեմ վերածվում էր 3-5-2 – ի։ Այստեղ հատկանշական էր այն հանգամանքը, որ երբ «Մադրիդը» գնդակով էր Վինիսիսուսը և ֆերլան Մենդին բավական բարձր էին խաղում՝ համարյա վերածվելով եզրային հարձակվողների, իսկ Էդեն Ազարը գնդակի խաղարկման ժամանակ շատ էր նահանջում և նրան «Չելսիի» ֆուտբոլիստներից կամ Անդրեաս Քրիստիանսենը կամ Ժորժինիոն հետապնդում էին մինչև վերջ։

Բելգիացի ֆուտբոլիստից զատ նաև հետաքրքիր գրոհի մեկնարկ կարող էր լինել Վինիսիուսի կամ Մենդիի նահանջը պաշտպանություն, բայց այստեղ «Չելսին» միացնում էր ճնշող պրեսինգը։

Ուզում ենք հստակեցում մտցնել․ մադրիդյան ակումբը միշտ էլ շատ լավ է խաղացել ճնշման ներքո, բայց նման համակարգված պրեսինգի «Ռեալը» այս մրցաշրջանում դեռ չի հանդիպել։ Այն ճնշող ու մշտական, ոչ թե փուլային։ Այսինքն՝ անգլիական ակումբը խաղադաշտի ցանկացած հատվածում առանց դիրքային կորստի ստեղծում էին թվային գերակշռություն, երբ «Ռեալը» ցանկանում էր մի գոտում երկու ֆուտբոլիստներից կամ ավել գնդակ խաղարկել առաջխաղացման համար։

Զիդանի գաղափարի տապալման կամ «ազնվականների» հոյակապ պրեսինգի  արդյունքը այն էր, որ «Ռեալը» գնդակին տիրում էր մրցակցի համար անվտանգ գոտիներում։ Տեսեք՝ այս սնեսորային քարտեզը պարզ ցույց է տալիս, թե որտեղ է գնդակին տիրել հիմնականում մադրիդյան ակումբը․

 Ինչպես տեսնում եք, լոնդոնցիները վտանգավոր խաղարկումներից կատարյալ մեկուսացրել են իրենց տուգանային հրապարակը ու նրա մատույցները։

«Չելսի» 

Թոմաս Տուխելն ընտրել էր արդեն բազային դարձած 3-4-2-1 տակտիկական դասավորությունը, բայց այս անգամ Կայ Հավրեցը հիմնական կազմում։ Ընդ որում, գերմանացին ամենաշատն է վազել երկու թիմերի կազմերում՝ 11,63 կմ։

«Չելսին», չնայած որ ունի մի շարք երիտասրդ ֆուտբոլիստներ, բայց հստակ երևում է, որ Թոմաս Տուխելը հրաշալի է կարողանում իր գաղափարները հասցնել ֆուտբոլիստներին․ անհականալի, անկատարելի ոչինչ չի մնում, ինչ արզչի գլխում է, նույնը մարմնացում է ստանում խաղադաշտում։ Եվ սա երևացել է Չեմպոինների լիգայի ողջ փլեյ-օֆֆ փուլի խաղերի ընթացքում։

Ինչպես վերևում արդեն նշել ենք, լոնդոնյան ակումբը խաղում էր  համակրգված պրեսինգով, հենց վտանգավոր գոտի փոխանցում էր անցնում ճնշումը անմիջապես միանում էր։

Այս ամենի համար պատասխանատուն Ժորժինիոն էր կամ Նգոլո Կանտեն։ Ներեցեք, բայց չենք կարող չհիանալ այս երկուսի խաղով «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ։

Հատկանշական է, որ Ժորժինիոն ոչ մի դիրքային խնդիր թույլ չտվեց, երբեք այնքան չբարձրացավ, որպեսզի իր գոտին մնա ազատ, ինչը հոյակապ պերֆորմանս էր բրազլիական արմատներով իտալացու կողմից։

Հանդիպման 78-րդ րոպեին Կարիմ Բենզեման ստացավ գնդակը, շրջանցեց Տիագո Սիլվային և սկսեց առաջ շարժվել։ Տեսեք, թե որտեղ է գտնվում Ժորժինիոն փոխանցման պահին․

Մի քանի վայրկյան անց․․․

Կարող էր մի թվալ, որ Կանտեն է, բայց ոչ, ֆրանսիացին այլ ձևով փայլեց։ Նա ուղղակի կերպարանափոխվել է Թոմաս Տուխելի գլխավորությամբ, բայց սա առանձին թեմա է։

«Չելսիի» առաջին գոլի ժամանակ Կանտեն հայտնվում է բավական բարձր դիրքում, ինչը ստիպում է Նաչոյին հետապնդել նրան․

Ֆրանսիացին շրջվում է ու իսպանացի պաշտպանին թողնում է կիսադիրքում, դե իսկ Կազեմիորն չի հասցնում փակել փոխանցումը դեպի Տիմո Վերները․

«Չելսիի» ֆուտբոլիստները «պատ» են խաղարկում և «արքայական» ակումբի տուգանային հրապարակի մատույցներում ստեղծվում է 2-ը 3-ի դեմ իրավիճակ․

Ինչն էլ հանգեցնում է, նրան որ լոնդոնյան ակումբի ֆուտբլիստները գրավում են դարպասը։

Երկրորդ գոլում Կանտեի դերը էլ ավելի էպիկ է։ Սեզար Ասպիլիկուետան  գնդակը հեռացնում է։

Խնդրում ենք ուշադրություն դարձրեք՝ որտեղ են Նաչոն և Կանտեն․

Մի քանի ակնթարթ անց․․․

Արդյուքնում, նույն 2-ը 3-ի դեմ իրավիճակ, որին հետևեց Մեյսոն Մաունթի գոլը։

2։0 և «Չելսին» եզրափակիչում է։ Թոմաս Տուխելը երկրորդ տարին անընդմեջ արդեն այլ թիմի հետ կխաղա Չեմպիոնների Լիգայի վճռորոշ խաղում։

Գերմանացի մարզչի աշխատանքը լոնդոնյան ակումբում անգնահատելի, այն իհարկե, առանձին անդրադարձ է պահանջում, իսկ հիմա արձանագրենք, որ եթե 2012 թվականի եզրափակիչում լոնդոնյան ակումբի դուրս գալը ավելի շատ  հանգամանքների  բերումով էր, ապա այս մեկը ամբողջովին տրամաբանական է։

Կարեն Պողոսյան


Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023