Չելսին Սթերլինգի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Ման. Սիթիի հետ

Չելսին Սթերլինգի տրանսֆերի հարցում համաձայնության է հասել Ման. Սիթիի հետ

07/07/2022 - 09:47

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «ազնվականները» «Սիթիի» հետ հասել են համաձայնության։

Հաղորդվում է, որ կողմերը շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն, սակայն նրանք դեռևս պետք է քննարկեն մի շարք կարևոր դետալներ։

Սպասվում է, որ «կապույտները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարեն 50 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։

Սթերլինգը «Չելսիի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ բանակցություններում էական նշանակություն է ունեցել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով պարբերաբար հեռախոսազրույց է ունեցել Սթերլինգի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացի վինգերը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Չելսի», քանի որ մտադիր է բնակվել Լոնդոնում, որտեղ անցկացրել է մանկության մեծ մասը։

Հիշեցնենք, որ Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 337 հանդիպում` դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023