Էմերի. Արժանի էինք նաև 3-րդ գոլին

Էմերի. Արժանի էինք նաև 3-րդ գոլին

12/04/2019 - 13:26

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում «Նապոլիի» դեմ առաջին խաղում տարած 2:0 հաշվով հաղթանակը:

«Կարողացանք իրագործել մեր պլանները: «Նապոլին» կարողանում է տիրել գնդակին, նրանք ունեին մեկ պահ առաջին խաղակեսում և ևս երկու շանս երկրորդ կեսում:

Մենք արժանի էինք նաև 3-րդ գոլին: Հյուրընկալվելիս ամեն ինչ այլ կերպ կլինի, պետք է այնքան կենտրոնացած գործենք և մեզ վրա վստահ լինենք, որքան անհրաժեշտ է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023