Ո՞ր ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված` սկսած 2018/19 մրցաշրջանից

Ո՞ր ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված` սկսած 2018/19 մրցաշրջանից

19/01/2022 - 13:17

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը` CIES-ը, ներկայացրել է, թե, սկսած 2018/19 մրցաշրջանից, որ ակումբներն են ամենահաճախն իրացնում 11-մետրանոց հարված։

Հետազոտության շրջանակում կազմակերպությունը ներառել է եվրոպական 31 առաջնություն, իսկ տվյալները հավաքագրվել են հեղինակավոր InStat կայքի օգնությամբ։

2018/19 մրցաշրջանից ի վեր բոլորից հաճախ 11-մետրանոց իրացրել են սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները։ Սերբական ակումբը 11-մետրանոց է իրացրել միջինում յուրաքանչյուր 239 րոպեն մեկ անգամ։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Դինամո Կիևը» (Ուկրաինա, 256 րոպե), ՊԱՕԿ-ը (Հունաստան, 257 րոպե), «Սլավիա Պրահան» (Չեխիա, 257 րոպե), «Գալաթասարայը» (Թուրքիա, 272 րոպե), «Պորտուն» (Պորտուգալիա, 272 րոպե), «Ստյաուան» (Ռումինիա, 283 րոպե), «Սպորտինգ Լիսաբոնը» (Պորտուգալիա, 287 րոպե), «Շախտյոր Դոնեցկը» (Ուկրաինա, 292 րոպե) և «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա, 299 րոպե)

Թոփ-5 լիգաների շրջանակում պատկերը հետևյալն է.

  1. Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – 299 րոպե
  2. ՊՍԺ (Ֆրանսիա) – 305 րոպե
  3. «Լացիո» (Իտալիա) – 315 րոպե
  4. «Ինտեր» (Իտալիա) – 315 րոպե
  5. «Միլան» (Իտալիա) – 324 րոպե
  6. «Յուվենտուս» (Իտալիա) – 324 րոպե
  7. «Լիոն» (Ֆրանսիա) – 354 րոպե
  8. «Լիլ» (Ֆրանսիա) – 357 րոպե
  9. «Լանս» (Ֆրանսիա) – 357 րոպե
  10. «Մոնակո» (Ֆրանսիա) – 369 րոպե

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Չելսին», 2018/19-ից մրցաշրջանից սկսած, 11-մետրանոց իրացրել է յուրաքանչյուր 419 րոպեն մեկ անգամ և այդ ցուցանշով թոփ-5 առաջնությունների ակումբների շրջանակում 24-րդն է։

«Չելսիին» հաջորդում է «Բարսելոնան»` 11-մետրանոց յուրաքանչյուր 428 րոպեն մեկ անգամ ցուցանիշով։

«Մանչեսթեր Սիթին» 26-րդն է (434 րոպե), «Բավարիան»` 34-րդը (466 րոպե), «Ռեալ Մադրիդը»` 42-րդը (502 րոպե), «Բորուսիա Դորտմունդը»` 56-րդը (564 րոպե), իսկ «Լիվերպուլը»` 58-րդը (574 րոպե)։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023