Նապոլին փայլուն ֆուտբոլ ցուցադրեց՝ Լացիոյին թողնելով ձեռնունայն🎥

Նապոլին փայլուն ֆուտբոլ ցուցադրեց՝ Լացիոյին թողնելով ձեռնունայն🎥

23/04/2021 - 00:56

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի վերջին խաղում «Նապոլին» «Դիեգո Արմանդ Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։

Նեապոլիտանական ակումբի ֆուտբոլիստները հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան։

Նախ 7-րդ րոպեին Լորենցո Ինսինյոն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 12-րդ րոպեին Մատիա Պոլիտանան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հիմնականում հավասար պայքար էր ընթանում դաշտում, սակայն հռոմեական ակումբի ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշիվը կրճատելուն։ Նախքան ընդմիջման գնալը աչքի ընկնելուն հատկապես մոտ էր Խոակին Կոռան, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ի վերջո, կողմերն ընդմիմջան գնացին «Նապոլիի»՝ երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը կարծես առաջինի կրկնությունը լիներ, քանի որ Ջենարո Գատուզոյի սաներն այն կրկին մեկնարկեցին խփած երկու գնդակով, իսկ հաշիվը դարձավ 4։0․ 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ 65-րդ րոպեին՝ Դրիս Մերտենսը։

Սիմոնե Ինձզագիի սաները փորձեցին ինչ-որ կերպ բեկել հանդիպման ընթացը, ինչը, կարելի է ասել, նրանց հաջողվեց, քանի որ երկու գնդակ հետ բերեցին․ 70-րդ ու 74-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Չիրո Իմոբիլեն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Հավելենք, որ Լորենցո Ինսինյեն ու Չիրո Իմոբիլեն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել են արդեն 17-ական գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում կիսում են 4-5-րդ հորիզոնականները։

Ամեն դեպքում, այս խաղում վերջին խոսքը տանտերերինն էր, ովքեր 80-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի գոլի շնորհիվ դրեցին հանդիպման վերջակետը՝ 5։2։

Այսպիսով, «Նապոլին» վստահ խաղով հաղթեց «Լացիոյին», վաստակեց 63 միավոր և ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Գատուզոյի թիմը ՉԼ ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուսին» զիջում է ընդամենը 2 միավոր։

«Լացիոն» էլ մնաց 58 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, սակայն մյուս թիմերի համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Հռոմեական ակումբն այդ խաղը պետք է անցկացնի «Տորինոյի» դեմ, սակայն այդ հանդիպման օրը դեռևս հայտնի չէ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023