Մուսոլինիի ծոռը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Ա սերիան ներկայացնող ակումբի հետ

Մուսոլինիի ծոռը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Ա սերիան ներկայացնող ակումբի հետ

24/03/2021 - 00:24

Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինին , ով Իտալիայի նախկին վարչապետ Բենիտո Մուսոլինիի ծոռն է, պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Լացիոյի» հետ։ Այդ մասին Instagram-ի իր պաշտոնական էջում անձամբ տեղեկացրել է 18-ամյա ֆուտբոլիստը։

Նշվում է, որ Մուսոլինին իր կարիերայի առաջին պրոֆսիոնալ պայմանագիրն է կնքել, որը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ըստ Transfermarkt.com-ի՝ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։

Հավելենք, որ Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինին «Լացիոյի» սան է, որի համակարգում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նա խաղացել է «արծիվների» տարբեր տարիքային թիմերում՝ Մ-17, 18 ու 19 տարեկանների, որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկեկան գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Բենիտո Մուսոլինին 1922-1943 թթ․ եղել է Իտալիայի վարչապետը։ Նա եղել է նաև Ազգային ֆաշիստական կուսակցության ղեկավարը։ Իտալիան, լինելով ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցը, նրա ղեկավարությամբ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և պարություն է կրել, ինչից հետո 1945 թվականի ապրիլի 28-ին գնդհակահարվել է իտալական պարտիզանական զորքերի կողմից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023