Յուվենտուսն ավարտին է հասցրել Սաութհեմփթոնի կիսապաշտպանի տրանսֆերը

Յուվենտուսն ավարտին է հասցրել Սաութհեմփթոնի կիսապաշտպանի տրանսֆերը

31/01/2024 - 12:56

Անգլիակակ Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կարլոս Ալկարասը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, «բյանկոներիները» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել «սրբերի» հետ։

Թուրինյան ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի արգենտինացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում առկա է լինելու նաև ոչ պարտադիր գնման իրավունք։

Թուրինյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքների դիմաց հետագայում պետք է վճարի 40 մլն եվրոյից ավելի գումար, որը ներառոլու է նաև տարբեր հավելավճարներ։

Նշվում է, որ «Յուվենտուսի» ներկայացուցիչներն այժմ Լոնդոնում են, որտեղ Ալկարասն այսօր` հունվարի 31-ին, բուժզննում կանցնի «բյանկոներիների» համար։

Թուրինյան ակումբն արգենտինացի կիսապաշտպանին դիտարկում է` որպես որակազրկված Պոլ Պոգբայի և Նիկոլո Ֆաջիոլիի փոխարինողի։

Հավելենք, որ Կարլոս Ալկարասը «Սաութհեմփթոնի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հունվարից` անցկացրած 47 խաղում դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023