Լարված  պայքար, չիրացված բազմաթիվ պահեր․  Յուվենտուսը մոտեցավ հերթական տիտղոսին🎥

Լարված պայքար, չիրացված բազմաթիվ պահեր․ Յուվենտուսը մոտեցավ հերթական տիտղոսին🎥

10/02/2021 - 01:38

Իտալիայի գավաթի՝ Coppa Italia-ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ինտերին»։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում թուրինյան ակումբը հյուրընկալվելիս Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթել էր 2։1 հաշվով։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Անտոնիո Կոնտեի սաները, ովքեր առաջին խաղակեսի ինչ-որ հատվածում գրոհը գրոհի հետևեց էին անցկացնում և թվում էր, թե գոլն անխուսափելի է, սակայն ամեն անգամ «Ինտերի» ֆուտբոլիստները նպաստավոր դիրքերից վրիպում էին կամ էլ «Յուվեի» պաշտպաններն էին անձնուրաց գործում։

Առաջին կեսի վերջնամասում թուրինյան ակումբին հաջողվեց խաղը տեղափոխել դաշտի կենտրոն, ինչն էլ նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ անկյունային հարվածի խաղարկումներից հետո լարված իրավիճակ ստեղծել «ներաձուրիների» տուգանային հրապարակում, սակայն այդպես էլ առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

Երկրորդ խաղակեսում էլ «Ինտերն» ուներ տարածքային առավելություն, սակայն «բյանկոներիներն» էլ հակագրոհներ էին անցկացնում, որոնք շատ ավելի վտանգավոր էին, քան հյուրերի գրոհները։

Երկրորդ կեսում աչքի ընկնելու մի քանի լավ հնարավորություն ձեռքից բաց թողեց Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածներից հետո «Ինտերին» փրկեց Սամիր Հանդանովիչը՝ իր թիմին պահելով պայքարի մեջ։

Ընդհանրապես, այս խաղում երկու թիմերի մոտ էլ գրոհների եզրափակիչ փուլում նկատվում էին խնդիրներ։ Խոսքը հատկապես միլանյան ակումբի մասին է, որի տղաներն ամեն անգամ, երբ հայտնվում էին նպաստավոր դիրքում, վատ էին հարվածում, ինչի հետևանքն էլ եղավ այն, որ «Ինտերը» ողջ երկրորդ խաղակեսում որևէ դիպուկ հարված այդպես էլ չկատարեց։

Այսպիսով, խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին․ հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, որի շնորհիվ «Յուվենտուսը» նվաճել Իտալիայի գավաթի եզրափակչի ուղեգիր։

Եզրափակչի հաջորդ մասնակցին կիմանանք փետրվարի 10-ին։ «Ատալանտան» Բերգամոյում կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման շրջանակում կընդունի «Նապոլիի»։ Ակումբների միջև կայացած առաջին խաղում գրանցվել է 0։0 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023