Յուվենտուսը բացահայտել է Ռոնալդուի տրանսֆերի ֆինանսական մանրամասները

Յուվենտուսը բացահայտել է Ռոնալդուի տրանսֆերի ֆինանսական մանրամասները

31/08/2021 - 16:24

Ինչպես տեղյակ եք, «Յուվենտուսի» Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում` 12 տարի վերադառնալով մանկունյական ակումբ։

Թուրինյան ակումբն իր պաշտոնական կայքում հաշվետվություն է հրապարակել` բացահայտելով այդ տրանսֆերի ֆինանսական մանրամասները։

Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբն այդ տրանսֆերի դիմաց կվճարի 15 մլն եվրո, որը «բյանկոներիները» ստանալու են 5 տարվա ընթացքում։

Կնքված համաձայնագրում կա նաև հավելավճարի կետ, ըստ որի, եթե Ռոնալդուն հաջող հանդես գա «կարմիր սատանաների» կազմում, ապա թուրինյան ակումբն առավելագույնը կարող է ստանալ 8 մլն եվրո։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-2021 թթ. և թուրինյան ակումբի կազմում անցկացրած 134 խաղում դարձել է 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023