Յունայթեդը փորձում է դուրս գալ խոր քնից🎥

Յունայթեդը փորձում է դուրս գալ խոր քնից🎥

26/09/2020 - 17:55

Մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Բրայթոնին» և դրամատիկ պայքարում հաղթեց 2։3 հաշվով։

Առաջին խաղակեսում տանտերերը շատ ավելի լավ տեսք ունեին, ինչի արդյունքում էլ 40-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Բրունո Ֆերնանդեշը 40-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Նիլ Մոպեյը։

Նախքան ընդմիջման գնալը՝ 43-րդ րոպեին, Օլե-Գունար Սուլշերի թիմը հավասարեցրեց հաշիվը․ Լյուիս Դանկը գրավեց սեփական դարպասը։

55-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն «կարմիր սատանաները»․ Ֆերնանդեշի փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդն առաջ մղեց իր թիմին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Բրայթոնի» ֆուտբոլիստներն ունեին խաղային առավելություն, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։ Ի վերջո, 90+5-րդ րոպեին Սվեն Մարչը հաշիվը հավասարեցրեց, սակայն, երբ թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, 90+10-րդ րոպեին «Յունայթեդի» ֆուտբոլիստները վաստակեցին 11 մետրանոցի իրավունք․ գնդակին մոտեցավ Բրունո Ֆերնանդեշը և հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» դրամատիկ պայքարում հաղթեց 3։2 հաշվով և առաջին 3 միավորը վաստակեց նոր մեկնարկած մրցաշրջանում։ «Բայթոնը» անցկացրած 3 խաղերից հետո նույնպես ունի 3 միավոր, իսկ մանկունյական ակումբը անցկացրել է դեռևս 2 խաղ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023