Այաքսի դոմինանտ ֆուտբոլը շարունակում  է աչք շոյել🎥

Այաքսի դոմինանտ ֆուտբոլը շարունակում է աչք շոյել🎥

19/03/2021 - 01:51

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում շվեյցարական «Յանգ Բոյսը» Բեռնում մրցեց «Այաքսի» դեմ։

Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում Էրիկ Տեն Հագի սաները 3։0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել՝ գրեթե լուծելով դիմակայության հաղթողի վերաբերյալ հարցերը։

Պատասխան հանդիպման մեծ մասում էլ հոլանդական ակումբը դոմինանտ և գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց և այս անգամ հաղթեց 2։0 հաշվով։

«Այաքսի» ֆուտբոլիստները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գնդակ ուղարկեցին Գիյոմ Ֆեվրի պաշտպանած դարպասը, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Դավիդ Ներեսն ու Դուշան Տադիչը։

Ամստերդամը ներկայացնող ակումբի առավելությունն ակնհայտ էր խաղադաշտում, որն արտացոլվել է նաև թվերի տեսքով։ «Այաքսը» ողջ հանդիպման ընթացքում գնդակին տիրում էր ժամանակի 53%-ը, կատարել է 15 հարված, որից 9-ը եղել են դիպուկ, իրացրել է 7 անկյունային հարված, անցկացրել է 38 վտանգավոր գրոհ։

Այսպիսով, Էրիկ Տեն Հագի թիմը երկու խաղերի արդյունքում 5։0 հաշվով հաղթեց «Յանգ Բոյսին» և նվաճեց Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023