Տեն Հագը չի գլխավորի Բավարիան

Տեն Հագը չի գլխավորի Բավարիան

05/11/2019 - 16:03

Ըստ Fax Sports-ի՝ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացառել է, որ կգլավորի Մյունխենի «Բավարիան»։ Հոլանդացի մասնագետն այս մասին հայտնել է Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղին նախորդած մամլո ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե «Բավարիան» Տեն Հագի հետ կապված հարցում է արել «Այաքսին»։ Հիշեցնենք, որ Տեն Հագն արդեն աշխատել է «Բավարիայում»՝ 2013-15 թվականներին գլխավորելով մյունխենցիների երկրորդ թիմը։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3-ից «Բավարիայի» գլխավոր մարզչի աթոռը թափուր է մնացել, քանի որ հեռացվել է Նիկո Կովաչը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023