Ուգանդացի ֆուտբոլիստը գերազանցել է Ռոնալդուի անհավանական ռեկորդը🎥

Ուգանդացի ֆուտբոլիստը գերազանցել է Ռոնալդուի անհավանական ռեկորդը🎥

01/02/2021 - 16:23

Շոտլանդական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Մոթերվելը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Ռոս Քաունթիի» նկատմամբ։

Հյուրերին հաղթանակ է պարգևել ուգանդացի կենտրոնական պաշտպան Բևիս Մուգաբին, ով հանդիպման 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո խփեց հաղթական գոլը։

Բանն այն է, որ այդ գոլով 25-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել։

Ինչպես տեղեկանում ենք «Մոթերվելի» պաշտոնական Twitter-ի օգտահաշվից, Մուգաբին գոլային դրվագում գետնից ցատկել է 75 սմ՝ գերազանցելով «Յուվենտուսի» հարձակվող Կրիշատիանու Ռոնալդուի ռեկորդը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը Ա սերիայի 2019/20 մրցաշրջանի 17-րդ տուրի շրջանակում կայացած «Սամպդորիայի» դեմ խաղում գոլի հեղինակ էր դարձել՝ տեղից ցատկելով 71 սմ։

Հավելենք, որ Մուգաբին 4 սմ ավելի բարձրահասակ է, քան Կրիշտիանու Ռոնալդուն։ Ուգանդացի պաշտպանի հասակը 191 սմ է, իսկ Ռոնալդուինը՝ 187 սմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023