Մի շարք ֆուտբոլիստներ Երևանում ծեծի են ենթարկել ոստիկանի

Մի շարք ֆուտբոլիստներ Երևանում ծեծի են ենթարկել ոստիկանի

31/08/2020 - 12:14

Ինչպես տեղեկանում ենք Factor.am-ից, Երևանում «Կասկադի» հարևանությամբ անկարգություններ են տեղի ունեցել։ Factor.am-ը գրում է․

« Մամուլում տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ Կասկադում մարդկանց խումբ է կուտակված, կան նաև մեծ թվով ոստիկանական ավտոմեքենաներ։ Ըստ մամուլի՝ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։ Դեպքի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ ոստիկանությունից, որտեղից Factor.am-ին փոխանցեցին, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մեզ, սակայն, դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք»։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նույնպես տարածել է պաշտոնական հայտարարություն, որում նշվում է հետևյալը․

«Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ»։

Հավելենք, որ Սերոբ Գրիգորյանը, Արաս Օզբիլիսը, Գոռ Մալաքյանը «Փյունիկի» ֆուտբոլիստներ են, իսկ Էդգար Մալաքյանը ներկայանցում է «Արարատը»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023