Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Արսեն Վենգերն ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում

Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Արսեն Վենգերն ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում

29/03/2023 - 22:40

Աշխարհահռչակ նախկին մարզիչներ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ու Արսեն Վենգերն ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում։ Այդ մասին հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը։

Ֆերգյուսոնն ու Վենգերը դարձել են առաջին մարզիչներն, ովքեր ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում։

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր լիգայի պատմության ամենատիտղոսակիր մարզիչն է, ով «Մանչեսթեր Յունայթեդը» մարզելու տարիներին (1986-2013 թթ.) 13 անգամ դարձել է չեմպիոն։

Շոտլանդացի մասնագետը 27 անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա, 13 անգամ` տարվա լավագույն մարզիչ։

Ֆերգիի գլխավորությամբ «կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայում անցկացրել են 810 հանդիպում, տոնել 528 հաղթանակ, խփել 1627 գոլ, վաստակել 1752 միավոր։

Ֆերգյուսոնի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրել են Ռայան Գիգսը (620), Պոլ Սքոուլզը (499), Գարի Նևիլը (400), Ռոյ Քինը (326), Ռիո Ֆերդինանդը (298), ամենաշատ գոլ խփել են Ուեյն Ռունին (141), Ռայան Գիգսը (109), Պոլ Սքոուլզը (107), Ռուդ վան Նիստելռոյը (95), Էնդի Քոուլը (93), ամենաշատ գոլային փոխանցում կատարել են Ռայան Գիգսը (162), Դևիդ Բեքհեմը (80), Ուեյն Ռունին (67), Պոլ Սքոուլզը (55) և Էրիկ Կանտոնան (51)։

Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայում մեկ ակումբում ամենաերկար աշխատած մարզիչն է։ Նա «Արսենալը» մարզել է 1996-2018 թվականներին` երեք անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Ֆրանսիացի մասնագետը 15 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի ամսվա, իսկ 3 անգամ` տարվա լագագույն մարզիչ։

Վենգերի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում անցկացրել է 828 հանդիպում, տոնել 476 հաղթանակ, խփել 1561 գոլ, վաստակել 1627 միավոր։

Վենգերի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրել են Դենիս Բերգկամը (277), Պատրիկ Վիերան (276), Թեո Վոլքոթը (270), Թիերի Անրին (258), Լորան Կոսելնին (238), ամենաշատ գոլ խփել են Թիերի Անրին (175), Ռոբին վան Պերսին (96), Դենիս Բերգկամպը (74), Օլիվիե Ժիրուն (73), Թեո Վոլքոթը (63), ամենաշատ գոլային փոխանցում կատարել են Դենիս Բերգամպը (84), Թիերի Անրին (74), Սեկս Ֆաբրեգասը (70), Մեզութ Օզիլը (50) և Թեո Վոլքոթը (43)։

Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել են Ալան Շիրերը, Թիերի Անրին, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը, Դենիս Բերգկամպը, Սթիվեն Ջերարդը, Դևիդ Բեքհեմը, Ուեյն Ռունին, Պատրիկ Վիերան, Դիդիե Դրոգբան, Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին, Պետեր Շմեյխելը, Պոլ Սքոուլզն ու Յան Րայթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023