Միլանն ամառային տրանսֆերային պատուհանի առաջին գործարքն է ավարտին հասցրել

Միլանն ամառային տրանսֆերային պատուհանի առաջին գործարքն է ավարտին հասցրել

02/06/2023 - 14:05

«Այնտրախտի» կիսապաշտպան Դայիչի Կամադան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կլքի «արծիվների» շարքերը։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» 26-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։

Հաղորդվում է, որ Կամադայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են եղել նաև «Ատլետիկո Մադրիդը», «Բորուսիա Դորտմունդը» և «Բենֆիկան», սակայն վերջինս ընդունել է «Միլանի» առաջարկած բոլոր պայմանները, որի հետ հասել է բանավոր համաձայնության։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ Կամադան առաջիկա օրերին բուժզննում կանցնի «Միլանի» համար։

Սպասվում է, որ նոր ակումբի կազմում ճապոնացի կիսապաշտպանը տարեկան կվաստակի 3 մլն եվրո աշխատավարձ, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։

Հավելենք, որ Դայիչի Կամադան «Այնտրախտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից` անցկացրած 178 խաղում դառնալով 40 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023