ՊՍԺ-ն անհավանական պայմանագիր է առաջարկել Մեսսիին

ՊՍԺ-ն անհավանական պայմանագիր է առաջարկել Մեսսիին

06/08/2021 - 17:06

Ինչպես արդեն հայտնել ենք, ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Լեո Մեսսիի հետ և առաջընթաց ունի այդ գործընթացում` փորձելով որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ գործարքը։

Ըստ իտալացի ինսայդեր Նիլոլո Սկիրայի տեղությունների` փարիզյան ակումբն անհավանական պայմանագիր է առաջարկել 34-ամյա ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ` «Փարիզը» Մեսսիին առաջարկել է 3 տարվա պայմանագիր` տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով։

Սկիրան գրում է նաև, որ «Պարի Սեն-Ժերմենը» շատ մոտ է Մեսսիի հետ պայմանագիր կնքելուն, իսկ գործընթացին խառնվել են նաև Նեյմարն ու Անխել Դի Մարիան։

հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու մրցելույթները «Բարսելոնայի» կազմում, քանի որ կատալոնական ակումբը չի կարող գրանցել նրա հետ կնքված պայմանագիրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023