Մեսսին բարեհաջող բուժննում է անցել ՊՍԺ-ի համար

Մեսսին բարեհաջող բուժննում է անցել ՊՍԺ-ի համար

10/08/2021 - 21:58

Լեո Մեսսիի` ՊՍԺ տեղափոխությունն արդեն պատմություն է։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել փարիզյան ակումբի համար։

Տրանսֆերի պաշտոնական գրանցումից հետո Մեսսին Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպում կունենա ՊՍԺ-ի ղեկավարության հետ, որպեսզի մի շարք տեխնիկական հարցեր քննարկեն։

Աղբյուրի փոխանցմամբ` 34-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի 11-ին` Երևանի ժամանակով 13:00-ին մամուլի ասուլիս կտա և կխոսի ՊՍԺ տեղափոխության մասին։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Փարիզի» մինչև 2024 թ. «2+1» ձևաչափով պայմանագիր է կնքելու, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 35 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023