Մեսսին ու ՊՍԺ-ն հասան վերջնական համաձայնության

Մեսսին ու ՊՍԺ-ն հասան վերջնական համաձայնության

10/08/2021 - 14:13

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսին կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի հարձակվողն ու «Փարիզը» հասել են վերջնական համաձայնության։

Կողմերը մինչև 2024 թվականը «2+1» ձևաչափով պայմանագիր են կնքելու, իսկ 34-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է 35 մլն եվրո։

Լեո Մեսսին վերջնական ընդունել է «Պարի Սեն-Ժերմենի» առաջարկը, իսկ փարիզյան ակումբը նրան որպես ֆուտբոլիստ կներկայացնի մոտ օրերս։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «բլաուգրանասի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ 2003 թ. նա նորամուտը նշեց «կապտանռնագույնների» գլխավոր թիմում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ

Արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում նվաճել է 34 տիտղոս և 6 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023