Մենդեշը Ռոնալդուի` Մորգանին տված հարցազրույցը կատարյալ հիմարություն է համարում

Մենդեշը Ռոնալդուի` Մորգանին տված հարցազրույցը կատարյալ հիմարություն է համարում

19/02/2023 - 12:16

2022 թ. նոյեմբերին Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային հարցազրույց տվեց բրիտանացի հեղինակավոր լրագրող Պիրս Մորգանին, ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։

Դրանից հետո Ռոնալդուն ոչ միայն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», այլև խզեց կապերն իր երկարամյա գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

L’Équipe-ին հաջողվել է մի շարք մանրամասներ պարզել Ռոնալդուի ու Մենդեշի ունեցած տարաձայնություններից։

Աղբյուրի փոխանցմամբ` Մենդեշի ու Ռոնալդուի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս վաղուց, սակայն այդ հարցազրույցը հանգեցրեց վերջնական բաժանման։

Մենդեշը Ռոնալդուի` այդ հարցազրույցը համարում է կատարյալ հիմարություն։

Այդ հարցազրույցից հետո` ԱԱ-2022-ի ժամանակ, Մենդեշն արդեն հասկացել էր, որ չի կարող շարունակել Ռոնալդուի հետ համագործակցությունը։

Հաղորդվում է, որ Մենդեշը բավական դժվար է համակերպվում, որ այլևս չի աշխատում Ռոնալդուի հետ. այդ փաստը 57-ամյա գործակալի համար ոչ թե ֆինանսական, այլ հոգեբանական և հուզական խնդիր է։

«Ժորժեն այդ ամենը հաղթահարում է կարծես ամուսնալուծություն լինի։ Ստեղծված իրավիճակին դժվար է համակերպվել, հատկապես, երբ խոսքը նման մակարդակի գործակալի մասին է։ Այժմ նա իրեն միայնակ է զգում։ Այնպիսի տպավորություն է, թե նա բաժանվել է իր կնոջից, իսկ այնուհետև իմացել նրա նոր սիրուհու մասին»,- նշել է Մենդեշի մտերիմներից մեկը։

Հավելենք, որ Մենդեշն ու Ռոնալդուն միասին համագործակցում էին դեռևս 2003 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023