Մբապեի ու Վինիսիուսի բենեֆիսը. «Ռեալը» վստահ խաղով հաղթեց «Վիլյառեալին» 🎥
Մբապեի ու Վինիսիուսի բենեֆիսը. «Ռեալը» վստահ խաղով հաղթեց «Վիլյառեալին» 🎥
05/10/2025 - 00:56

Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում. «արքայական» ակումբից դուբլ գրանցեց Վինիսիուսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի հարձակվողը նաև ասիստ գրանցեց։

«Դեղին սուզանավի» գոլը խփեց Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։

«Ռեալը» վաստակեց 21 միավոր ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Բարսելոնան» ունի 19 միավոր, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու հոկտեմբերի 5-ին մրցակցի դաշտում կմրցի «Սևիլիայի» դեմ։

«Վիլյառեալը» 16 միավորով երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025