Մարսելինո Գարսիա Տորալը անհավանական նվաճման է հասել  Բարսելոնայի դեմ եզրափակիչներում

Մարսելինո Գարսիա Տորալը անհավանական նվաճման է հասել Բարսելոնայի դեմ եզրափակիչներում

19/01/2021 - 00:06

Հունվարի 18-ին Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» դրամատիկ պայքարում 3։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»՝ նվաճելով բաղձալի գավաթը։ Մարսելինո Գարսիա Տորալը, ով ընդամենը օրեր առաջ էր ստանձնել բասկյան ակումբի ղեկը, կարողացավ տիտղոս պարգևել «Ատլետիկին»։

Բացի տիտղոսից, 55-ամյա մասնագետը բավական տպավորիչ նվաճման է հասել։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, Մարսելինոն դարձել է ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ով երկու եզրափակիչ աընդմեջ կարողանում է հաղթել «Բարսելոնային»։ Խոսքը մեկ հանդիպումներից բաղկացած եզրափակիչների մասին է։

Ընդ որում՝ Տորալն այդ նվաճմանը հասել է երկու տարբեր ակումբների ղեկին։ 2019 թվականին «Վալենսիան» Մարսելինոյի գլխավորությամբ Իսպանիայի թագավորական գավաթի եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային», իսկ այժմ էլ «Ատլետիկի» ղեկին նվաճեց Իսպանիայի Սուպեր գավաթը։ Մարսելինոն իր մարզչական հարուստ կարիերայի ընթացքում նվաճել է միայն այդ երկու տիտղոսները։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023