Ման. Յունայթեդը կրկին ձախողվում է` պարտվելով Վեսթ Հեմին 🎥

Ման. Յունայթեդը կրկին ձախողվում է` պարտվելով Վեսթ Հեմին 🎥

23/12/2023 - 19:00

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

«Կարմիր սատանաները» հերթական անհաջող հանդիպումն անցկացրին` պարտվելով 0:2 հաշվով։

«Մրճահարներին» հաղթանակ պարգևեցին Ջարեդ Բոուենի ու Մոհամեդ Քուդուսի խփած գոլերը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 72-րդ և 78-րդ րոպեներին։

Նշենք, որ մանկունյական ակումբը պաշտոնական վերջին չորս խաղերում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ` այդ ընթացքում կրելով երեք պարտություն։

Այս հաղթանակից հետո «Վեսթ Հեմը» վաստակեց 30 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։

Էրիկ Տեն Հագի թիմը, 28 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023