«Հին ու բարի» Մանչեսթեր Յունայթեդ🎥

«Հին ու բարի» Մանչեսթեր Յունայթեդ🎥

20/09/2020 - 00:25

Անգլիական Պրեմիեր լիգայում պայքարի մեջ մտավ նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որն 1-ին տուրի հանդիպումը բաց էր թողել։ Մանկունյական ակումբը 2-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։

Խաղի մեծ մասում «Մանչեսթերի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային լուրջ առավելություն, սակայն «Քրիստալն» իր հերթին անչափ վտանգավոր հակագրոհում էր, ինչի արդյունքում կարողացավ երեք անգամ գրավել Դավիդ դե Խեաի պաշտպանած դարպասը։ Ռոյ Հոջսոնի թիմի կազմից երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Վիլֆրիդ Զահան, մեկ անգամ էլ՝ Էնդրոս Տաուսենդը։

Օլե-Գունար Սուլշերի սաները միայն մեկ անգամ կարողացան պատասխանել լոնդոնյան ակումբին․ 80-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Դոնի վան դե Բեկը։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունը սկսեց պարտությամբ և դեռևս միավոր չունի, իսկ «Քրիստալ Փելասը» տարավ երկրրոդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 6 միավորով «Էվերտոնի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023