Հենոն շարունակում է պատմություն կերտել՝ կրկնելով Զլատանի ցուցանիշը

Հենոն շարունակում է պատմություն կերտել՝ կրկնելով Զլատանի ցուցանիշը

08/11/2020 - 21:08

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Ջենոային»։

Հռոմեական ակումբի կազմում հիանալի հանդիպում անցրացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Պարզվում է այդ գոլերի շնորհիվ Հենոն յուրահատուկ ցուցանիշ է գրանցել իր համար։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 31-ամյա հարձակվողը «Ռոմայի» կազմում արդեն դարձել է 10 և ավելի գոլի հեղինակ է դարձել «Ռոմայի» կազմում՝ կրկնելով «Միլանի» ներկայիս հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը։ Բանն այն է, որ Հենոն ու Զլատանը 2015/16 մրցաշրջանից ի վեր միակ խաղացողներն են, ովքեր գոլի հեղինակ են դարձել եվրոպական թոփ-5 առաջնությունների 3-ի շրջանակում։ Հենոն գոլի հեղնակ է դարձել Բունդեսլիգայի, Պրեմիեր լիգայի և այժմ էլ Ա սերիայի, իսկ Իբրահիմովիչը՝ Լիգա 1-ի, ԱՊԼ-ի և Ա սերիայի շրջանակում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023