Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

29/06/2023 - 12:45

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։

Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։

Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Արգենտինա – 1843,73 միավոր
  2. Ֆրանսիա – 1843,54
  3. Բրազիլիա – 1828,27
  4. Անգլիա (+1) – 1797,39
  5. Բելգիա (-1) – 1788,55
  6. Խորվաթիա (+1) – 1742,55
  7. Նիդեռլանդներ (-1) – 1731,23
  8. Իտալիա – 1726,58
  9. Պորտուգալիա – 1718,25
  10. Իսպանիա – 1703,45

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023