Դրամա Երևանում.  Հայաստանը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լատվիայի դեմ խաղում 🎥

Դրամա Երևանում. Հայաստանը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լատվիայի դեմ խաղում 🎥

19/06/2023 - 21:57

Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Ծանր ընթացք ստացած խաղում մեր ընտրանին առավելության հասավ 2:1 հաշվով։

Ալեքսանդր Պետրակովի թիմի կազմից 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանը, սակայն 67-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ռոբերտ Սավալնիեկսը խփեց պատասխան գնդակը։

Թվում էր` Հայաստանի հավաքականը ձեռքից բաց կթողնի հաղթանակը, սակայն 90+1-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանն ու հաղթանակ պարգևեց մեր ընտրանուն։

Այս հանդիպումից հետո D խմբից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա – 6 միավոր
  2. Հայաստան – 6 միավոր
  3. Ուելս – 4 միավոր
  4. Խորվաթիա – 4 միավոր
  5. Լատվիա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023