Հալանդը կանգ չի առնում, Լայպցիգը լուծեց Շալկեի հարցերը?

Հալանդը կանգ չի առնում, Լայպցիգը լուծեց Շալկեի հարցերը?

23/02/2020 - 11:32

Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում կայանում է 23-րդ տուրը, որի շրջանակում կայացել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ։

Չեմպիոնության համար պայքարող «Լայպցիգը» անցնող շաբաթ Չեմպիոնների լիգայի շրջանակում հյուրընկալվելով հաղթելով «Տոտենհեմին»՝ այս անգամ հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց «Շալկե-04»-ին։ Յուլիան Նագելսմանի սաները հաղթեցին 0։5 հաշվով։

Ողջ խաղն անցավ «ցլերի» բացահայտ առավելությամբ, որոնք և ոչ մի հնարավորություն չտվեցին գելզենկիրխենյան ակումբին։ Հյուրերի կազմից աչքի ընկան Մարսել Զաբիթցերը, Անխելինիոն, Մարսել Հալշտենբերգը, Տիմո Վերները, ինչպես նաև Էմիլ Ֆորսբերգը։

Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 48 միավոր և շարունում է 1 միավոր զիջել առաջնության առաջատար «Բավարիային»։ «Շալկեն» 36 միավորով 6-րդն է։

Չեմպիոնի ևս մեկ հավակնորդ «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Վերդերի» նկատմամբ։

Անհաջող առաջին խաղակեսից հետո Լուսիեն Ֆավրի սաները երկրորդ խաղակեսում երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Աչքի ընկան Դան-Աքսել Զագադուն և Էրլինգ Հալանդը։ Նորվեգացի հարձակվողի հաշվին 6 խաղում արդեն գրանցվել է 9 գնդակ։

«Իշամեղուները» 45 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ բրեմենյան ակումբը 17 միավորով 17-րդն է։

Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բորուսիա Մյունխենգլադբախ» 1։1 «Հոֆֆենհայմ»

«Հերտա» 0։5 «Քյոլն»

«Ֆրայբուրգ» 0։2 «Ֆորտունա»

«Բավարիա» 3։2 «Պադերբորն»

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023