Կոպա Ամերիկա. Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

Կոպա Ամերիկա. Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը

10/06/2021 - 14:10

Բրազիլիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Կոպա Ամերիկային։

«Պենտակամպեոնների» գլխավոր մարզիչ Տիտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»), Վեվերտոն («Պալմեյրաս»)

Պաշտպաններ – Էմերսոն Ռոյալ («Բարսելոնա»), Դանիլո, Ալեքս Սանդրո (երկուսն էլ «Յուվենտուս»), Մարկինիոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Չելսի»), Ռենան Լոդի, Ավգուստո Ֆելիպե (երկուսն էլ «Ատլետիկո Մադրիդ»), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ»)

Կիսապաշտպաններ – Կազեմիրո («Ռեալ Մադրիդ»), Ֆաբինիո («Լիվերպուլ»), Դուգլաս Լուիս («Աստոն Վիլլա»), Էվերտոն Ռիբեյրո («Ֆլամենգո»), Ֆրեդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկաս Պակետա («Լիոն»)

Հարձակվողներ – Էվերտոն Սոարես («Բենֆիկա»), Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Ռիչարլիսոն («Էվերտոն»), Նեյմար (ՊՍԺ), Գաբրիել Բարբոսա («Ֆլամենգո»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)։

Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը Կոպա Ամերիկայի շրջանակում ընդգրկված է B խմբում և կմրցի Էկվադորի, Կոլումբիայի, Պերուի ու Վենեսուելայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023