Կոնսեյսաու. «Պորտուն ավելի լավն էր երկու խաղերում էլ»

Կոնսեյսաու. «Պորտուն ավելի լավն էր երկու խաղերում էլ»

13/03/2024 - 20:11

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Պորտուն» 11-մետրանոցներով պարտվեց «Արսենալին» և լքեց պայքարը։

Հանդիպումից հետո պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կիսվել է տպավորություններով.

«Ես հպարտանում եմ իմ թիմով։ «Պորտուն» երկու խաղում էլ գերազանցում էր մրցակցին։ Մենք լրացուցիչ ժամանակում մի քանի գոլային պահ ունեինք մի թիմի դեմ խաղում, որը շատ գոլեր է խփում Պրեմիեր լիգայում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մենք շատ ջանք էինք թափում, սակայն եզրափակիչ փոխանցումը չէր հերիքում։

Գիտեինք, որ «Արսենալը» մեծ ճնշում է գործադրելու։ Նրանք միշտ շատ ագրեսիվ են գործում. մենք պատրաստ էինք դրան։

Պետք է արժանին մատուցեմ բոլոր ֆուտբոլիստներին։ Նրանք ներդրեցին իրենց ամբողջ ներուժը։ Մենք արժանի էինք քառորդ եզրափակիչ դուրս գալուն։ Դիմակայության ելքը վճռեցին մանրուքները»,- մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023