ԿԼ. Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները

ԿԼ. Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները

04/11/2022 - 15:37

Նոյեմբերի 3-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։

Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։

1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Եվրոպա լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։

1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները.

«Իստանբուլ Բաշակշեհիր», «Վեսթ Հեմ», «Վիլյառեալ», «Նիցցա», «ԱԶ Ալկմար», «Յուրգորդեն», «Սիվասպոր», «Սլովան»

1/16 եզրափակիչում հանդես կգան հետևյալ ակումբները.

«Ֆիորենտինա», «Անդերլեխտ», «Լեխ», «Պարտիզան Բելգրադ», «Դնեպր-1», «Գենտ», «Կլուժ», «Բազել», «Բուդե Գլիմտ», ԱԵԿ Լառնակա, «Լյուդոգորեց», «Բրագա», «Շերիֆ», «Լացիո», «Քարաբախ», «Տրաբզոնսպոր»

Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023