ԿԼ. Աստոն Վիլլան հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց Հիբերնիանին🎥

ԿԼ. Աստոն Վիլլան հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց Հիբերնիանին🎥

24/08/2023 - 00:53

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Աստոն Վիլլան» Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի «Իսթեր Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հիբերնիանի» դեմ։

Բիրմինգհեմից ժամանած հյուրերը պարզապես ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Ունայի Էմերիի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլի Վոթկինսը, մեկական գոլ էլ խփեցին Լեոն Բեյլին ու Դուգլաս Լուիսը։

Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայնա օգոստոսի 31-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023