Խելահեղություն Փարիզում! ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային» 🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում 5:4 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Փարիզյան գրանդից դուբլ գրանցեցին Խվիչա Կվարացխելիան ու «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն, աչքի ընկավ նաև Ժոաու Նևեշը։
Մյունխենյան գրանդից մեկաիան գոլ խփեցին Հարի Քեյնը, Մայլ Օլիսեն, Դայո Ուպամեկանոն ու Լուիս Դիասը։
ՊՍԺ-ն 58-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 5:2 հաշվով, բայց «ռեկորդ մայսթերը» երկու գնդակ հետ բերեց։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադինում։
Հանդիպման գոլերը` այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml