Լիվերպուլը երկու «անկրկնելի» հակառեկորդ է գրանցել

Լիվերպուլը երկու «անկրկնելի» հակառեկորդ է գրանցել

05/03/2021 - 12:03

Անգլիակա Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Չելսիին»։

Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, Յուրգեն Կլոպի թիմը ներքին առաջնության շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում վերջին 5 հանդիպումներում անընդմեջ պարտություն է կրել։ Մերսիսայդցիներն ավելի վաղ պարտվել էին «Բյորնլիին» (0:1), «Բրայթոնին» (0:1), «Մանչեսթեր Սիթիին» (1։4) և «Էվերտոնին» (0։2)։

Աղբյուրը հայտնում է, որ «կարմիրներն» ակումբի պատմության ընթացքում առաջին անգամ են պարտվում տնային 5 հանդիպումներում անընդմեջ, ինչպես նաև, «Լիվերպուլը» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի պատմության միակ գործող չեմպիոնն է, որ 5 անընդմեջ տնային խաղերում պարտություն է կրում։

Հատկանշական է, որ այդ պարտություններից անմիջապես առաջ «Լիվերը» «Էնֆիլդում» նաև 2 ոչ-ոքի է խաղացել, իսկ թիմը վերջին անգամ տանը հաղթել է դեկտեմբերի 16-ին՝ 2։1 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ։

Կլոպի թիմը տնային հաջորդ հանդիպումը կանցկացնի ԱՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակում։ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Ֆուլհեմին»։

Այս պահի դրությամբ Պրեմիեր լիգայի շրջանակում մերսիսայդյան ակումբը 27 հանդիպումներից հետո վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023