Լիդսը երկու խոշոր տրանսֆեր է իրականացրել

Լիդսը երկու խոշոր տրանսֆեր է իրականացրել

08/07/2022 - 10:26

Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հենակետային կիսապաշտպան Տայլեր Ադամսին։

23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Յորքշիրյան ակումբը գործարքի դիմաց «ցլերին» վճարել է 17 մլն եվրո։

Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եղել անձամբ «Լիդսի» գլխավոր մարզիչ Ջեսե Մարչը, ով Ադամսի տաղանդի մեծ երկրպագուն է։

Մարչն ու Ադամսը 2015-18 թթ. միասին աշխատել են «Նյու-Յորք Ռեդ Բուլում»։

Տայլեր Ադամսը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 101 հանդիպում` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի Ադամսից, «Լիդսը» հուլիսի 7-ին հայտարարեց ևս մեկ գործարքի մասին. ակումբը 25 մլն եվրոյի դիմաց գնել է «Ֆեյենորդի» վինգեր Լուիս Սինիստերային։

Կոլումբացի ֆուտբոլիստը «Լիդսի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Սինիստերան «Ֆեյենորդ» էր տեղափոխվել 2018 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 113 հանդիպում` դառնալով 35 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ 23-ամյա հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկուներից մեկն էր և, որակավորման փուլը ներառյալ, մրցաշարի շրջանակում անցկացրած 18 խաղում, դարձել էր 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջում հավելենք, որ յորքշիրյան ակումբն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացրել է արդեն 6 գործարք` գնելով նաև Բրենդոն Արոնսոնին («Զալցբուրգ» -> 32.84 մլն €), Ռասմուս Քրիստենսենին («Զալցբուրգ» -> 13 մլն€), Մարկ Ռոկային («Բավարիա» -> 12 մլն €) և Դարկո Գյաբիին («Մանչեսթեր Սիթի» -> 5.8 մլն €)։

«Լիդսն» այդ գործարքների համար ծախսել է արդեն 105.64 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023