Բոնուչի. Դե Լիգտը լավագույն երիտասարդ կենտրոնական պաշտպանն է

Բոնուչի. Դե Լիգտը լավագույն երիտասարդ կենտրոնական պաշտպանն է

21/07/2019 - 16:09

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարծիք է հայտնել թիմի նորեկ Մատեյս դե Լիգտի մասին.

«Դե Լիգտը լավագույն երիտասարդ կենտրոնական պաշտպանն է աշխարհում: Մենք պարտավոր էինք անել այս քայլը և ձեռք բերել նրան, որպեսզի շարունակեինք աճել. սա շատ լավ է թիմի համար:

Բացի Դե Լիգտից, Մերիխ Դեմիրալից և Դանիելե Ռուգանիից, մենք ունենք երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կօգնեն մեզ լինել մրցունակ բոլոր առաջնություններում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023