Լամ․ «Մարադոնան Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստն է․ Մեսսին նրան փոքր զիջում է»

Լամ․ «Մարադոնան Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստն է․ Մեսսին նրան փոքր զիջում է»

16/05/2021 - 11:53

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Ֆիլիպ Լամը նշել է, թե ում է համարում լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ․

«Մեսսին անհավանական խաղացող է՝ հնարավոր է լավագույնը, ով երբևէ ապրել է Երկրի վրա։ Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց մի բան պակասում է՝ նշանակալի տիտղոս ազգային հավաքականի հետ։

Հիմնականում նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ում հնարավոր չէ կանգնեցնել մեկը մեկի դեմ պայքարում։ Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ նրա դեմ խաղալիս ինձ համար միշտ դժվար էր, սակայն, միևնույն ժամանակ, ես այլ ֆուտբոլիստների դեմ էլ եմ խաղացել։

            Ես միշտ հիացմունքով եմ խոսել Մեսսիի մասին․ դա վերաբերում է նաև Մարադոնային։ Պետք է ասեմ, որ Մարադոնան մի ամբողջ սերունդ է ներկայացնում ու ոչ միայն Արգենտինայում, այլև Եվրոպայում։

Այնպես որ Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է։ Մեսսին նրան մի փոքր է զիջում, իսկ ինչու առավելությունը Մարադոնայի կողմը՝ արդեն նշեցի՝ Մեսսին ազգային հավաքականի հետ նշանակալի տիտղոս չունի»,- նշել է գերմանացի խաղացողը La Nación-ին տված հարցազրույցի ընթացքում, որը մեջբերում է Via Pais-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023