Անգլիական գրանդը մտադիր է  հրավիրել Հանսի Ֆլիկին

Անգլիական գրանդը մտադիր է հրավիրել Հանսի Ֆլիկին

17/05/2021 - 17:51

«Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզի Հանս-Դիտեր Ֆլիկը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից, հնարավոր է, կարիրերն շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմը» Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը Հանսի Ֆլիկին ներառել է իր հետաքրքրությունների շրջանակ և մտադիր է պայմանագիր առաջարկել 56-ամյա մանագետին։

Նշվում է, որ Ֆլիկի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «խթանները» հետաքրքրված են նաև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի, Էրիկ Տեն Հագի («Այաքս»), ինչպես նաև Ռալֆ Ռանգնիկի ծառայություններով, ով ժամանակին երկուական անգամ մարզել է «Լայպցիգն» ու «Շալկե-04-ը», 2006-2011 թթ․ էլ՝ «Հոֆֆենհայմը»։

Ինչ վերաբերում է Հանսի Ֆլիկին, ապա շատռրը նրա ապագան շատերը կապում են Գերմանիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինիյի հեռացումից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 29-ամյա Ռայան Մեյսոնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023