Լամին Յամալը պատմական ռեկորդ է սահմանել Լա լիգայի շրջանակում 🎥

Լամին Յամալը պատմական ռեկորդ է սահմանել Լա լիգայի շրջանակում 🎥

28/08/2023 - 10:18

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» թրիլլերային պայքարում 4:3 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

«Բլաուգրանայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 12-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գավիին։

OptaJose-ն հայտնում է, որ Յամալը դարձել է 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը` գերազանցելով իր թիմակից Անսու Ֆաթիի ռեկորդը։

Յամալը «Վիլյառեալի» դեմ հանդիպման օրը եղել է 16 տարեկան և 45 օրական։

Նշենք, որ «դեղին սուզանավի» դեմ կայացած խաղում Լամին Յամալը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։

Ֆաթին ռեկորդը գրանցել էր 16 տարեկան և 318 օրական հասակում` գոլային փոխանցում կատարելով 2019 թ. սեպտեմբերին «Վալենսիայի» դեմ կայացած խաղում (5:2)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023