Թրիլլեր «Լա Սերամիկայում». Բարսելոնան անհավանական խաղում հաղթեց Վիլյառեալին 🎥

Թրիլլեր «Լա Սերամիկայում». Բարսելոնան անհավանական խաղում հաղթեց Վիլյառեալին 🎥

27/08/2023 - 21:26

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» «Լա Սերամիկա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը պարզապես թրիլլերային ընթացք ստացավ, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:3 հաշվով։

Հանդիպման ընթացքում Խավիի թիմը նախ հաղթում էր 2:0, ապա պարտվում 2:3, սակայն, ի վերջո, հաղթեց 4:3 հաշվով։

Կատալոնական ակումբի գոլերը խփեցին Գավին, Ֆրենկի դե Յոնգը, Ֆերրան Տորեսսն ու Ռոբերտ Լևանդովսկին։

«Դեղին սուզանավի» գոլերը խփեցին Խուան Ֆոյթը, Ալեքսանդր Սյորլոթը և Ալեքս Բայենան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 7 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Վիլյառեալը», 3 միավորով, 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023