Իտալական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Բելերինի հետ

Իտալական գրանդը պայմանագիր է համաձայնեցրել Բելերինի հետ

13/07/2021 - 12:34

«Արսենալի» աջ պաշտպան Հեկտոր Բելերինը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը խաղացողի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «զինագործների» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և արդեն պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» հետ, որի մանարամասները դեռևս չեն հաղորդվում։

Ինչ վերաբերում է հավանական տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «կապտասևերը» ցանկանում են գնման իրավունքով վարձակալել Բելերինին, սակայն Լոնդոնյան ակումբն համաձայն չէ այդ տարբերակի հետ և ցանկանում է 20 մլն եվրոյի դիմաց միանգամից վաճառել իր ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

Հաղորդվում է, որ «ներաձուրիները» 26-ամյա պաշտպանի միջոցով ցանկանում են փոխարինել Աշրաֆ Հակիմիին, ով վերջերս տեղափոխվել է ՊՍԺ։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» գույները պաշտպանում է 2014 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 239 հանդիպման` դառնալով 9 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023